Մարդկային կյանքի իմաստը…

Մի անգամ վանականը մի բարեպաշտ տարեց կնոջ հանդիպեց գերեզմանատանը, որը վշտալի տեսքով նստած էր գերեզմաններից մեկի մոտ: Վանականը մոտեցավ նրան ու հարցրեց նրա վշտի պատճառը, որին կինը պատասխանեց. «Է՜հ, Հա՛յր սուրբ, ինպիսի՜ անմտությամբ ապրեցի կյանքս: Եթե երիտասարդության տարիներին մտածեի անխուսափելի ծերության մասին, ապա այդքան անմիտ արարքներ չէի գործի: Նման շվայտ կյանք չէի վարի, որի պատճառով թե՛ ինքս մեղքի ճահճում հայտնվեցի, թե՛ այլոց ինձ հետ տարա: Եվ ագահության նման խղճուկ զոհը չէի դառնա, եթե ժամանակին գիտակցեի, որ իրականում գերեզմանատան այս տեղն է միայն ինձ պատկանում, որին այժմ լուռ նայում եմ…»:

Վանականն անկեղծորեն հուզվեց և ուրախացավ այն վշտացած կնոջ համար, որը գոնե օր ծերության կարողացել էր հասկանալ մարդկային կյանքի իմաստը…

Սեփական մեղքերը տեսնելը Աստծու մեծագույն պարգևն է: Երբ գիտակցում ենք մեր ներքին խավարը, երբ բացահայտում ենք մեղքի ողջ այլանդակությունն ու զզվելիությունը, այնժամ Աստծու շնորհը օգնության է հասնում և արժանացնում մեզ իր մխիթարությանը:

 

Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը

24.09.24
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․