Աշակերտը ծերին հարցրեց.
- Ինչո՞ւ ես ամեն օր գիրք կարդում: Չէ որ արդեն կարդացել ես այն:
Ծերն էլ հարցրեց.
- Իսկ դու այսօր ինչո՞ւ կերար, չէ՞ որ երեկ էիր կերել:
Աշակերտը ուսերը թոթվեց.
- Ապրելու համար: Առանց սնունդի ես կմեռնեմ:
- Ես էլ ամեն օր կարդում եմ, որպեսզի հոգևոր առումով չմեռնեմ,- պատասխանեց ծերը:
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի