23 Նոյեմբեր, Շբ
Սատանան հայտնվում է և կրիային ասում.
- Եթե այսօր շտապես, արդեն քո ուզած կղզուն կհասնես:
Կրիան լսում է և ոգևորությամբ աճապարում գնալ, փորձում է վազել, բայց չի ստացվում ու անհանգստացած առաջանում է, որպեսզի կարողանա արագ հասնել կանաչապատ կղզուն: Երկնքում սավառնող ճայը տեսնում է, իջնում կրիայի մոտ և ասում.
- Այս ո՞ւր ես շտապում: Չե՞ս նկատում, որ նավի տախտակամածի վրա ես գտնվում ու քո անհանգիստ, հապշտապ քայլերի պատճառով նավի եզրին ես հասնելու ու ծովն ես ընկնելու: Իսկ նավն էլ նավարկում է դեպի այն կղզին, ուր ինքդ ես ուզում հասնել: Արդ, կանգ առ, արթուն և սթափ մտքով շուրջդ նայիր, իրավիճակը գնահատիր, այնուհետև համբերությամբ և իմաստությամբ գործիր:
Հովհաննես Մանուկյան