Դռան թակոցը լսելով՝ տանտիկինը դուռը բացում է և տեսնում մի մարդու:
Մարդն ասում է.
- Թույլ կտա՞ք այսօր ձեզ հետ ճաշեմ:
Կինը մերժում է և դուռը փակում, բայց հետո մտածում՝ ինչո՞ւ անմիջապես դուռը փակեցի, պետք էր հարցնել, թե ինչո՞ւ է ուզում մեզ հետ ճաշել, ինչո՞ւ չի աշխատում: Դուռը նորից է բացում և տեսնում է, որ մարդը դեռ կանգնած է:
Հարցնում է.
- Ինչո՞ւ ես ուզում մեզ հետ ճաշել, ինչո՞ւ չես աշխատում:
Մարդը պատասխանում է.
- Ես մի ձեռք ունեմ, որովհետև տարիներ առաջ մի աղջկա կրակից ազատելու համար մյուս ձեռքս այրվել է:
Կինը բացականչում է.
- Ես եմ այդ աղջիկը, դուք իմ ազատարարն եք: Խնդրում եմ ձեզ, որ ոչ միայն այսօր, այլև ամեն օր մեզ հետ ճաշեք: