23 Նոյեմբեր, Շբ
Ամոնը երեք բան դրեց իր մտքում՝ ուսանելու հայր Անտոնից, և գնաց նրա մոտ: Երբ հասավ Անտոնի մոտ, մոռացավ ասելիքը և դարձավ վերստին իր խուղը: Երբ բանալին մտցրեց սողնակի մեջ, հիշեց այն և բանալին թողնելով սողնակի մեջ՝ կրկին ետ դարձավ և գնաց Անտոնի մոտ, իսկ Անտոնի լեռը ճանապարհի կեսին էր: Եվ Անտոնն իմանալով այդ՝ ասաց. «Ո՛վ Ամոն, դու հրեշտակ ես, քո անունը կխոսվի ողջ Եգիպտոսում»:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016