Վհատված նավաստին կուչ է գալիս ծովում լողացող նավակի մեջ, բայց նկատում է դեպի իրեն եկող մի լուսապայծառ էակի և ասում.
- Ահա մեռնում եմ... հրեշտակն էլ եկավ, որպեսզի հոգիս առնի, քանի որ այլևս անելանելի իրավիճակ է...
Հրեշտակը պատասխանում է.
- Ո´վ նավաստի, չեմ եկել հոգիդ վերցնելու, այլ հուսահատությանդ պատճառով քո կողմից ծովը նետած թիերն եմ բերել, որպեսզի թիավարես և ցամաքին հասնես: Քեզ վնասում և սպանում է ոչ թե իրավիճակը, այլ այն, թե ինչպես ես խորհում և մտածում...
Հովհաննես Մանուկյան