Մի անգամ հայր Պիմենը անցնում էր Եգիպտոսով, երբ տեսավ մի կնոջ, որ նստած գերեզմանի վրա` կոծում և դառնորեն լաց էր լինում: Ծերն ասաց. «Եթե այս աշխարհի բոլոր ցնծաձայն տավիղներն հավաքվեն այստեղ, չեն կարող նրա անձը կտրել այդ սգից: Այսպես և մենակյացը պետք է մշտապես սգա իր վրա»:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016