Ծերն ասաց. «Եթե Տերը քեզ ողբ պարգևի, դու քո մտքում մի՛ կարծիր, թե մեծ բան ես դարձել, որովհետև երանելի են նրանք, որոնց սուգ պետք չէ: Եթե Աստված տեսնի, որ մարդը պարծենում է արտասուքներով, դրանք ետ կվերցնի նրանից, որից հետո նրա սիրտը կխստանա և անզեղջ կմնա: Սակայն երբ տեսնես` Տերը քեզ արտասուքներ է տալիս, այնժամ թո՛ղ քո ձեռագործը և սկսի՛ր ողբալ՝ հույսով. ո՞վ գիտե, գուցե մերձեցել է քո մահվան օրը, և դրա համար Տերը շնորհեց քեզ արտասուք, որպեսզի դրանով ողորմության արժանանաս Նրա կողմից: Սատանան առավել ջանում է բռնել մարդուն վախճանի ժամին, սակայն Աստված այդ ժամին բազում միջոցներ է գործադրում փրկելու մարդուն»:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016