23 Նոյեմբեր, Շբ
Ոմն եղբայր հարցրեց ծերին և ասաց. «Ինչպե՞ս են գալիս մարդու արտասուքները, հա՛յր»: Եվ ծերն ասաց. «Արտասուքը սովորություն է, որդյա՛կ, որը անարատ է պահում նրանց անձերը, ովքեր փնտրում են այն ամենայն ժամ, քանզի փնտրողի միտքը ամեն վայրկյան հիշեցնում է նրան իր գործած մեղքերը, ինչպես նաև՝ դժոխքն ու գերեզմանը: Այսպիսի թշվառ ու ողորմելի մտածությամբ խորհում է նաև իր ծնողների մասին, թե ինչպես գնացին կամ ուր են այժմ»: Եղբայրը հարցրեց. «Օգտակա՞ր է կրոնավորին իր ծնողներին հիշելը»: Ծերն ասաց. «Ում հիշատակը որ արթնություն է բերում անձիդ, աներկյուղ զորացի՛ր նրանով: Եվ երբ արտասուքներդ գան, և խոցոտված ճմլվես նրանցից, ինչ էլ որ եղած լինի` կմխիթարվես, որովհետև ես մի ճգնավոր եղբոր տեսա, ով, խիստ սիրտ ունենալով, խփում էր ինքն իրեն և ցավերից արտասվելով՝ հիշում էր իր մեղքերը»:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016