Նախանձի մասին

Նախանձ մարդու մեջ այնքան չարություն կա, որ ոչ միայն ուրիշին է վնաս կամենում, այլև ինքն իրեն:

Մի թագավոր իր մոտ է կանչում մի նախանձի և մի ագահի և ասում, թե ինչ խնդրեն իրենից, նրանց կտա, սակայն այն պայմանով, որ ով վերջինը խնդրի, նրան կրկնակի կտա: Երբ երկուսն էլ հապաղում են խնդրել, թագավորը հրամայում է, որ նախ նախանձը խնդրի: Եվ վերջինս խնդրում է իր մեկ աչքը հանել, որպեսզի մյուսի երկու աչքը հանեն, որովհետև չի կամենում բարի բան խնդրել, որպեսզի ընկերոջը կրկնակի պարգև չտրվի:

15.10.20
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․