Գրքեր

Նավասարդ արք․ Կճոյանի շնորհավորական ուղերձը մեր Տեր Հիսուս Քրիստոսի Սուրբ Հարության տոնի կապակցությամբ

Սիրելի՛ հավատավոր զավակներ,

«Քրիստոս յարեաւ ի մեռելոց» հրաշափառ ավետիսը վերստին զորացնում է մեր հավատքը և լցնում մեր հոգիներն անհուն բերկրությամբ: Իր հաղթական Հարությամբ Հիսուս Քրիստոս ամենքիս պարգևեց փորձությունները հաղթահարելու, մահվանը հաղթելու և երկնքի արքայությունը ժառանգելու շնորհը։

Սիրելինե՛ր, Քրիստոս հարություն առավ, որպեսզի բյուրեղանա ու զորանա մեր հավատքը և աստվածային սերն ու ճշմարտությունը հրաշագործեն մեր կյանքում՝ պարգևելով նվիրական իղձերի և նպատակների իրականացում։ Ապրե՛նք մեր երկրային կյանքը վեհագույն արժեքների գիտակցությամբ՝ երկրայինի մեջ ամրագրելով հավիտենությունը, քանզի Երկնքի արքայությունը մե՛ր մեջ է. «Արքայութիւնն երկնից ի ներքս ի ձեզ է» (Ղուկաս ԺԷ 21):

Թող Հարության կենարար խորհրդով նորոգվի և պայծառանա մեր կյանքն ու Հայրենիքը, հաղթահարենք առկա փորձությունները և արժանանաք Տիրոջ կողմից մեզ պարգևած փրկությանն ու հավիտենական կյանքին. ամեն:

«ՔՐԻՍՏՈՍ ՅԱՐԵԱՒ Ի ՄԵՌԵԼՈՑ, ՕՐՀՆԵԱԼ Է ՅԱՐՈՒԹԻՒՆՆ ՔՐԻՍՏՈՍԻ»:

 

Սուրբ Հարության բերկրանքով և օրհնությամբ՝

ՆԱՎԱՍԱՐԴ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ԿՃՈՅԱՆ

31.03.24
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․