Սուրբ Անտոնն անապատում էր ապրում, երբ մի երիտասարդ նրա մոտ եկավ:
- Հա՛յր, ես վաճառեցի ողջ ունեցվածքս ու աղքատներին բաժանեցի: Միայն մի քանի իր պահեցի, որոնք կարող են պետք գալ այստեղ: Այժմ ուզում եմ խնդրել, որպեսզի փրկության ուղին ցույց տաք ինձ:
Սուրբ Անտոնը երիտասարդին խնդրեց այդ մնացած իրերն էլ վաճառել, ստացված գումարով միս գնել քաղաքից և վերադառնալիս այդ միսն իր մարմնին կապել: Երիտասարդն այդպես էլ վարվեց: Վերադարձի ճանապարհին շներն ու բազեները հարձակվեցին նրա վրա, քանի որ միս էին ուզում:
- Ես վերադարձա,- ասաց երիտասարդը՝ ցույց տալով իր վիրավոր մարմինն ու պատառոտված հագուստը:
- Նրանք, ովքեր ոտք են դնում նոր ուղու վրա և ցանկանում են իրենց հին կյանքից մի մաս պահպանել, ապա հենց իրենց անցյալն է պատառոտում նրանց,- ասաց սուրբը:
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի