Նորընծա մենակյացը

Մի մենաստան կար, որի շուրջը սկսեցին բնակելի տներ կառուցել, և շուտով այն հայտնվեց աշխարհիկ մարդկանց տների օղակում: Շրջակայքում բնակվող աշխարհիկ մարդիկ ևս գալիս էին՝ ժամերգություններին մասնակցելու:

Մի անգամ մի նորընծա մենակյաց, ժամերգության գնալիս, մոռացավ իր խցի դուռը կողպել, և մի կին մտավ ներս…

Երբ մենակյացն իմացավ այդ մասին, խիստ հուզվեց. «Ինչպիսի՜ դժբախտություն: Կինը պղծեց խուցս: Ամեն ինչ ավարտված է, ես կեղտոտ պատմության մեջ հայտնվեցի»:

Առանց երկար-բարակ մտածելու՝ վերցրեց սպիրտի շիշը, մեջը եղածը հատակին լցրեց ու այրեց: «Ուզում էի հատակը հոտից մաքրել»: Քիչ էր մնում ամբողջ մենաստանն այրեր:

Խցի հատակն, իհարկե, այրեց, սակայն իր միտքը չայրեց:

Բայց հենց դա՛ էր պետք այրել, որովհետև հենց դրա՛ մեջ էր չարիքը: Եթե նա բարի միտքը գործի դներ, և ասեր իրեն, որ կինն ակնածանքից էր իր խուցը մտել՝ ցանկանալով վանական շնորհը որպես օրհնություն ստանալ, որպեսզի այնուհետև տանը ճգնի, ապա նա հոգևոր փոփոխություն կունենար և կփառաբաներ Աստծուն:

 

Պաիսիոս Աթոսացի

Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյան

25.11.24
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․