Շունը կատաղորեն հաչում էր՝ պատրաստվելով հարձակման: Նրա դիմաց ցանկապատին էր սեղմվել մի փոքրիկ գզգզված կատվի ձագ ու սրտաճմլիկ մլավում էր: Ոչ հեռու երկու տղաներ էին կանգնած և սպասում էին, թե ինչ է լինելու: Մի կին տան պատուհանից դուրս նայեց, ախ քաշեց և շտապեց դուրս: Նա շանը մի կողմ քշեց և բարկացավ տղաների վրա.
- Ինչպե՞ս չեք ամաչում:
- Իսկ ինչո՞ւ պիտի ամաչենք,- զարմացան տղաները,- մենք ոչինչ չէինք անում:
- Հենց դա էլ վատ է,- պատասխանեց կինը:
Երբեմն «ոչինչ չանել»-ը շատ ավելի վատ է, քան չար գործը: Եվ հաճախ անտարբերության համար ստիպված ենք լինում ավելի դառնորեն վճարել, քան չարագործության համար:
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի