25 Նոյեմբեր, Բշ
Հայրերից մեկը պոռնկության պատերազմի մեջ ընկավ և փակելով խցի դուռը` ելավ անապատ և այնտեղ շրջեց քսանմեկ օր, ոչինչ չճաշակեց, այլ միայն պայքարում և նահատակվում էր, որպեսզի տեղի չտա խորհուրդներին: Դրանից հետո աղոթք արեց առ Աստված` ասելով. «Տե՛ր, օգնի՛ր ինձ, քանզի չեմ հանդարտվում, ողորմի՛ր ինձ և թեթևացրո՛ւ պատերազմն իմ»: Եվ գտնելով մի այր` մտավ այնտեղ և ասաց. «Լավ է՝ ես մեռնեմ այստեղ, քան թե մեղանչեմ»: Եվ նույն պահին թեթևացավ պատերազմը, և այլևս չէր տագնապում:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016