Որ սխրանքներն են առավել կարևոր

Այն հարցին, թե փրկության գործում ո՞ր սխրանքներն են առավել կարևոր՝ ներքին, թե արտաքին, Հայր Ագաֆոնը պատասխանում էր.

- Մարդը նման է ծառի. արտաքին կամ մարմնի գործը տերևներ է բերում, իսկ հոգևորը՝ պտուղներ: Բայց ինչպես Սուրբ Գիրքն է վստահեցնում, թե «Ամեն ծառ, որ բարի պտուղ չի տալիս, կտրվում և կրակն է նետվում», ապա պարզ է դառնում, որ պտղին պետք է առավել ուշադրություն դարձնել։ Բայց ծառը տերևների կարիքն էլ ունի, որպեսզի պահպանի իր կենսատու հյութերը, իսկ տերևների ստվերն էլ պտուղներին պաշտպանի տոչոր տապից:

 

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի

 

02.04.21
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․