Օտարասեր և ողորմած լինելու մասին

Ասաց ծերը. «Կան մարդիկ, ովքեր բազում բարություններ են անում, սակայն մի փոքր բանով ուրախացնում են թշնամուն և կատարած բոլոր բարի գործերի վարձը կորցնում են: Մի ժամանակ ես ապրում էի Օքսիրինտոս քահանայի մոտ, ով ողորմություն էր անում. եկավ նրա մոտ մի աղքատ և ցորեն խնդրեց նրանից: Քահանան նրան ասաց. «Բե՛ր քո պարկը, և կտամ քեզ»: Եվ երբ բերեց, սկսեց ձեռքով տնտղել պարկը, իբր թե` մեծ է, և ամաչեցրեց այն աղքատին: Իսկ ես նրան ասացի. «Ցորենը ծախեցի՞ր նրան»: Նա ասաց. «Ո՛չ, ողորմություն տվեցի նրան»: Եվ ես ասացի. «Եթե դու կամենում ես ողորմություն անել, մի՛ ամաչեցրու աղքատին, առավել ևս` Քրիստոսին»: Նրա համար եմ ասում, որ ձեզնից ոչ մեկը դժկամությամբ ողորմություն չանի, ապա թե ոչ` կկորցնի իր վարձքը և ոչինչ չի շահի»:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

 

26.05.24
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․