Մի մարդ մոլորվեց անտառում ու դուրս եկավ մի ճգնավորի հյուղակի մոտ: Ողջունելով նրան՝ հարցրեց.
- Ո՞վ ես դու:
- Ես դու եմ,- լսեց ի պատասխան:
- Ոչ, այդպես չի լինի: Ես ես եմ, իսկ դու դու ես:
- Լավ,- համաձայնեց ճգնավորը,- Ես ես եմ, իսկ դու ես եմ:
- Ոչ, ոչ,- կրկին առարկեց հյուրը,- պետք չէ իմ «ես»-ն ու քո «ես»-ը իրար խառնել:
- Եթե քո մասին ասում ես «ես» և ես էլ եմ իմ մասին ասում «ես», ապա այդ երկու «ես»-երի միջև ի՞նչ տարբերություն կա,- հարցրեց ծերունին:
- Ի՞նչ է նշանակում «ինչ տարբերություն»: Ես հյուր եմ, իսկ դու՝ ճգնավոր:
- Իսկ եթե մենք երկուսս էլ հյո՞ւր ենք:
- Ինչպե՞ս թե:
- Դու իմ հյուրն ես, իսկ ես՝ այս աշխարհինը: Ի՞նչ է դուրս գալիս:
- Որ մենք մեկ…,- զարմացած շշնջաց մարդը:
«Այն օրը դուք պիտի իմանաք, որ ես իմ Հոր մեջ եմ, և դուք՝ իմ մեջ. ու ես՝ ձեր մեջ» (Հովհ. 14:19)։
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի