Մի անգամ մի գյուղացի «ծանրակշիռ» պատճառներ ներկայացրեց հայր Հովելին, որոնք նրան խանգարում էին հաշտվել իր հարազատ եղբոր հետ.
- Հա՛յր, ես չեմ կարող առաջինը խոսել: Եղբայրս պետք է առաջինը խոսի, քանի որ նա է մեղավոր, այլ ոչ թե ես: Բացի այդ, նա կրտսերն է, իսկ ես ավագ եղբայրն եմ:
Հայր Հովելը հարցրեց.
- Հապա ասա, տեսնեմ, ո՞վ է մեծ՝ մենք, թե՞ Աստված:
- Այդ ի՞նչ հարց է, իհարկե՝ Աստված:
- Իսկ ո՞վ է ում դեմ մեղանչել՝ Աստված մեր դե՞մ, թե՞ մենք Աստծո:
- Մենք ենք Աստծո դեմ մեղանչել:
- Իսկ ո՞վ հաշտության քայլն արեց, մենք գնացի՞նք Աստծո մոտ, թե՞ Աստված եկավ մեզ մոտ:
- Աստվա՛ծ եկավ մեզ մոտ:
- Նշանակո՞ւմ է:
- Նշանակում է… Շնորհակալություն, հա՛յր, ճիշտ եք: Առաջինը ես կգնամ եղբորս մոտ:
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի