Փառաբանության մեջ նաև ապաշխարություն կա

- Հա՛յր, ես չեմ ճգնում ինչպես հարկն է, և դա ինձ վշտացնում է:

- Տե՛ս, փառաբանի՛ր Աստծուն:

- Ես ավելի շատ ներում եմ հայցում Աստծուց, քան փառաբանում եմ:

- Դա նույնպես լավ է, բայց ավելի լավ է փառաբանել Նրան: Փառաբանության մեջ նաև ապաշխարություն կա, որը աստվածային մխիթարություն է բերում, քանի որ խոնարհություն է պարունակում իր մեջ: «Փա՜ռք Քեզ, Տե՛ր»,- նշանակում է նաև «ներիր ինձ, Տե՛ր Աստված, ներիր մեղքերս, որպեսզի փառաբանեմ Քեզ այնպես, ինչպես հրեշտակներն են փառաբանում»:

- Երբեմն աղոթքս սկսում եմ ոչ թե Աստծուց ներում հայցելուց, այլ փառաբանությունից: Միգուցե դա սխա՞լ է:

- Այդպես էլ արա: Մի՞թե չասացինք, որ փառաբանությունը հենց ապաշխարություն է: Փառաբանության հակված են կենսուրախ մարդիկ: Տե՛ս, եթե մեկը նախանձախնդրորեն շատ է ափսոսում իր անկումներից որևէ մեկի համար և ապա ապաշխարում է, դրանով գորովանքով է լցնում Աստծու սիրտը: Մեկը, ապաշխարելով, երախտագիտություն է հայտնում Աստծուն և փառաբանում է զօր ու գիշեր, որ ազատել է իրեն նախկին մեղսալից կյանքից, և Աստված ուրախանում է Իր զավակի նախանձախնդրությամբ:

 

Պաիսիոս Աթոսացի

Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը

 

10.08.21
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․