Փառասիրությունն իմաստունի մոտ եկավ ու ասաց.
- Արի՛ ընկերանանք: Ամեն ինչ կանեմ քեզ համար:
- Եվ ի՞նչ կանես,- չշտապելով պատասխանել, հարցրեց իմաստուն մարդը:
- Կօգնեմ, որ գիտությունների թեկնածու դառնաս:
- Իսկ հետո՞:
- Հետո՝ դոկտոր:
- Ենթադրենք: Իսկ հետո՞:
- Հետո պրոֆեսոր, ակադեմիկոս կդառնաս: Բոլորը կմեծարեն քեզ, կանվանեն մեծն…
- Հետո՞
- Դե հետո կծերանաս:
- Իսկ հետո՞: Լավ, ասենք ինձանից հետո դեռևս մի տաս տարի էլ փառքս կապրի, բայց հարյուր տարի անց դժվար թե որևէ մեկը անունս հիշի: Իսկ հազար տարի ա՞նց: Արդ, ի՞նչ կարող ես ինձ տալ:
Փառասիրությունը նայեց իմաստուն մարդուն, հոգոց հանեց… ու գնաց փնտրելու մեկին, ով առանց երկար մտածելու կընկերանար իր հետ:
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի