Փարիսեցիության մասին

Գայլը քրիստոնյա դարձավ: Քայլում է ու բոլորին ասում.

- Ներեցե՜ք, օրհնեցե՜ք:

Անցնում է նապաստակի կողքով ու ասում.

- Բարև, նապաստա՛կ:

- Բարև, գա՛յլ:

- Ների՛ր ինձ, նապաստա՛կ, ես իրավացի չէի:

- Աստված ների, գա՛յլ:

Շարունակում է ճամփան, իսկ նրան ընդառաջ սագն է դուրս գալիս: Ասում է.

- Ների՛ր ինձ, սա՛գ, եթե երբևէ սխալ եմ վարվել, ազգականներիդ նեղացրել եմ և այլն:

Սագը պատասխանում է.

- Ֆըշշշ:

Գայլն ասում է.

- Մի՛ բարկացիր, սա՛գ, ների՛ր ինձ, հիմա ես փոխվել եմ, քրիստոնյա եմ դարձել:

Իսկ սագը կրկին.

- Ֆըշշշ:

Գայլն էլ բռնում է նրան և ուտում: Նրան ասում են.

- Այդ ի՞նչ արեցիր, գա՛յլ, ախր դու քրիստոնյա ես դարձել:

Իսկ նա պատասխանում է.

- Իսկ նա ինչո՞ւ է ՍՐԲԻ վրա ֆշշացնում:

 

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի   

09.10.22
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․