Պարզ պատասխան

Աշակերտը, մեծ ու տպավորիչ, փայլփլուն բանալիների տրցակը ձեռքին, ժամերով փորձում է գանձարանի դուռը բացել: Ուսուցիչը մոտենում է և ասում.

- Չորս ժամ է անցել, բայց դեռ ջանում ես այդ դուռը բանալ: Մի՞թե չհասկացար, որ այն բացվում է մի փոքր, պարզ և հասարակ բանալիով, այլ ոչ թե այդ փայլփլուն, բազմաթիվ բանալիներով...

Բազմաթիվ պատասխաններ կան, որոնց համար երկար-բարակ բացատրություններ, մեկնաբանություններ չեն պահանջվում, շատ լուսաբանման կարիք չկա, որպեսզի դրանք հասկանալի լինեն, ընդհակառակը, այդ պատասխանները շատ պարզ են, կարճ, հասարակ և հստակ:

 

Հովհաննես Մանուկյան

03.11.23

Տոնացույց 2025

ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․