Փորձության գործիքը

Աբբա Պիմենն, իր երկու եղբայրների հետ, խցում էր բնակվում ու կատարյալ լռություն էր պահպանում: Բայց կրտսեր եղբայրն անընդհատ կոպտորեն խախտում էր այդ լռությունը:

Եվ աբբան մյուս եղբորն ասաց.

- Մեր կրտսեր եղբայրը խախտում է մեր լռությունը: Հեռանա՛նք այստեղից:

Եվ կրտսեր եղբորը ոչինչ չասելով՝ հեռացան: Նկատելով, որ երկար ժամանակ չեն վերադառնում, կրտսերն էլ դուրս եկավ խցից ու տեսավ, որ արդեն բավականին հեռացել էին այդտեղից: Այդժամ բղավելով վազեց նրանց ետևից:

Աբբա Պիմենն ասաց.

- Սպասե՛նք նրան, քանի որ շնչակտուր է լինում:

Կանգ առան, և կրտսեր եղբայրը նրանց հասնելով՝ հարցրեց.

- Ո՞ւր եք գնում առանց ինձ:

Ծերը պատասխանեց.

- Հեռանում ենք քեզանից, քանի որ խախտում ես մեր որդեգրած ապրելակերպը:

- Ճշմարիտ եմ ասում ձեզ, ուր էլ գնաք, ձեզ հետ եմ գալու,- պատասխանեց եղբայրը:

Նրա հեզությունը տեսնելով՝ Պիմենն ասաց մյուս եղբորը.

- Վերադառնանք մեր խուցը, քանի որ նա դիտավորյալ չէ այդպես վարվում, այլ մարդկության թշնամին նրան որպես գործիք է օգտագործում:

 

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի 

31.08.21
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․