Ռնգեղջյուրը մի մարդու էր հետապնդում: Վախից ու գազանի սարսափելի տեսքից փախչում էր մարդը՝ առանց ոտքի տակ նայելու, ու մի խորը փոսի մեջ պիտի ընկներ, բայց հասցրեց մի ձեռքով ծառից բռնվել: Տխուր վիճակում էր. գլխին սարսափելի գազանն է կախված (մահը), ոտքերի մոտ օձերն են սողում (ֆիզիկական թուլությունները), փոսի հատակին վիշապ օձն է գալարվում (դժոխքը): Դա էլ քիչ է, հանկարծ մարդը տեսնում է, որ երկու մուկ՝ սև և սպիտակ (գիշերն ու ցերեկը) կրծում են այն ծառի արմատները, որից ինքը բռնվել է: Յուրաքանչյուր պահի կարող է ցած գլորվել, բայց հանկարծ նկատում է, որ ծառի ճյուղերից մեղր է հոսում (կյանքի վայելքները) և մոռանալով իր երերուն վիճակի մասին՝ նետվում է քաղցր կաթիլներն ուտելու:
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի