Մի եվրոպացի հարուստ ճանապարհորդ Օվկիանիայի հեռավոր կղզիներից մեկի ափին հասավ: Կղզու կառավարչին հանդիպելով՝ հարցրեց.
- Այստեղ բոլորդ քրիստոնյանե՞ր եք, որովհետև արմավենիների ետևում տանիքին խաչով զանգակատուն եմ տեսնում:
- Այո՛,- պատասխանեց նա,- դեռևս անցյալ դարի կեսերին միսսիոներներ հայտնվեցին այստեղ ու մկրտեցին կղզիաբնակներին:
- Համա՜ թե մարդ եք գտել հավատալու՝ միսսիոներներին,- ծիծաղեց եվրոպացի հյուրը,- նրանք միայն հիմարեցնում են մարդկանց, որպեսզի հարստանան նրանց հաշվին: Աստվածաշունչը հետաքրքիր գիրք է, բայց վաղուց է հնացել, իսկ Հիսուս Քրիստոսն ուղղակի հեքիաթ է: Ժամանակակից մարդը չի հավատում նման բաների:
Այդժամ կղզիաբնակն ասաց.
- Այն մեծ քարը տեսնո՞ւմ ես: Մեր նախնիները դրա վրա ջարդում էին բոլոր նրանց գլուխները, ովքեր հեռավոր երկրներից նավերով մեզ մոտ էին գալիս: Իսկ դրա կողքին տեսնո՞ւմ ես վառարանի մնացորդները: Այնտեղ մարդկային միսն էր խորովվում… Ի՞նչ ես կարծում, եթե մենք քրիստոնյաներ դարձած չլինեիք, քեզ կհաջողվե՞ր կենդանի մնալ ու ծաղրել մեր հավատը:
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի