Դատապարտյալների ճամբարում մի հոգևորական կար և ճամբարի ղեկավարությունը որոշեց իր ձևով Զատիկը նշել՝ հավաքել բոլոր բանտարկյալներին, որպեսզի հոգևորականը նրանց առջև ուրանա Աստծուն:
- Դուրս կգաս ու կասես, որ Աստված չկա: Այլապես…,- հոգևորականին հրահանգավորեցին բանտապանները:
Ինչ արած: Հոգևորականը դուրս է գալիս իր դատապարտյալ եղբայրների առջև ու քանի որ Զատիկ էր, առաջին հերթին ողջունում է.
- Քրիստոս հարյավ ի մեռելոց:
- Օրհնյալ է հարությունը Քրիստոսի,- միաձայն պատասխանում են բանտարկյալները:
- Քրիստոս հարյավ ի մեռելոց,- կրկնում է հոգևորականը և ամբիոնից ցած իջնում:
- Այդ ի՞նչ ես անում,- սպառնալից նրա կողմն է շարժվում ճամբարի ղեկավարությունը:
Իսկ հոգևորականը պատասխանում է.
- Ի՞նչպես կարող եմ ասել, որ Քրիստոս չկա, եթե այս բոլոր մարդիկ հաստատում են, որ նա հարություն է առել:
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի