25 Նոյեմբեր, Բշ
- Մի գաղտնիք էլ կա,- մի օր նկատեց հայր Պորֆիրիոսը։- Քրիստոսի վեհանձնությունը․․․
Քրիստոնյան վեհանձն է։ Ինչպե՞ս է դա արտահայտվում։ Նրանով, որ քրիստոնյան նախընտրում է դիմանալ վիրավորանքին, քան վիրավորել։
Իսկ ինչպե՞ս է դա լինում։ Երբ մեզ այցելում է բարությունը, սերը, այդժամ մոռանում ենք մեզ պատճառված չարի մասին։ Արդեն չենք տեսնում այդ չարիքը։ Այստեղ գաղտնիք է թաքնված։ Երբ չարիքը գալիս է դիվական աշխարհից, չեք կարող խուսափել դրանից, որովհետև այն մուտք է գործում մեր կյանք․․․ Սակայն կարելի է սովորել չտեսնել չարիքը, և այն կանհետանա։
Դրանում է կայանում քրիստոնեության մեծագույն գաղտնիքը։ Եվ դա մեծ արվեստ է, որը պետք է սովորել։ Մեծ արվեստ է արհամարհել չարիքը, չտեսնել այն, ասես չի էլ եղել։ Որովհետև իրականում այն չկա էլ․ չարիքը անէությունն է և գոյություն ունի միայն մեր գիտակցության մեջ։ Իսկ աշխարհը բարի է։
- Ինչպե՞ս դա կլինի,- հարցը կրկնեց հայրը։- Չնայած, որ կնկատեք մերձավորների վատ արարքները, այնուամենայնիվ, այդ չարիքը ձեզ չի դիպչի Աստծու շնորհով, որովհետև շնորհով լցված կլինեք։ Դուք չարիքը չեք տեսնում, և այն չի կարող որևէ վնաս պատճառել ձեզ։ Ահա այսպես կլինի։
Հայր Պորֆիրիոս Կավսոկալիվացի
Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը