Գրքեր

Քրիս­տո­սի գոր­ծու­նեու­թյան խոր­հուր­դը

Քրիս­տոս, ե­կած լի­նե­լով մե­ղան­չա­կան մար­դու փրկու­թյան հա­մար, բնա­կա­նա­բար ոչ միայն հաշ­տու­թյան միջ­նորդ պետք է լի­ներ Աս­տու­ծո և մար­դու մի­ջև, այլև մի նոր հարա­բե­րու­թյուն ու նոր ուխտ պետք է հաստա­տեր նո­ցա մեջ: Եվ որպես­զի շե­ղված ու ըն­կած մարդ­կու­թյան մո­լար ու խո­տոր զար­գա­ցու­մը վե­րաց­նե­լով` քավեր մեղ­քե­րից և նոր զար­գաց­ման սկիզբ դներ, պետք է նո­ցա մեջ հաստա­տեր ճշմա­րիտ աստվա­ծա­ճա­նա­չո­ղու­թյուն և վա­յե­լուչ կյանք: Այս նշա­նավոր նպա­տակն ու միջ­նոր­դու­թյունն ի­րա­գոր­ծեց Քրիս­տոս յուր ե­ռա­կի` այն է` մար­գա­րեա­կան, քա­հա­նա­յա­պե­տա­կան և թա­գավո­րա­կան պաշ­տոնով, վասնզի, թե մարդ ե­ռա­կի կո­չումն ու­նի` մար­գա­րեա­բար ճա­նա­չե­լու աստվա­ծա­յին մտքերն ու գոր­ծե­րը, քա­հա­նա­յա­բար մեր կյանքն Աս­տու­ծո նվի­րե­լու և թա­գավո­րա­բար աշ­խար­հը տի­րե­լու, և թե Իս­րա­յելն յուր նա­խա­տիպ կյան­քի նա­խա­պատ­րաստա­կան ըն­թաց­քում ե­ռա­կի նա­խա­պատ­կեր է ներ­կա­յաց­նում յուր մար­գա­րեու­թյամբ, քա­հա­նա­յու­թյամբ և թա­գավո­րու­թյամբ, ո­րոնք միջ­նոր­դու­թյան պաշ­տոն­ներ էին Աս­տու­ծո և ընտ­րյալ ժո­ղովր­դի մեջ: Եվ ա­հա ինչ­պես մեր մտքով ըն­կավ մեր կո­չումն, և Իս­րա­յելի պատ­մու­թյունը նա­խա­տիպ դար­ձավ յուր հիմ­նա­կան կետե­րով, Քրիս­տոս այդ ե­րեք պաշ­տոնով վե­րա­կանգ­նում է մար­դու կո­չումն և տա­լիս է այն ա­մե­նը` լրիվ ու կա­տա­րյալ, ինչ որ դո­քա պետք է տա­յին մի­միայն իբ­րև նա­խա­տիպ ու նա­խա­պատ­րաստու­թյուն: Թե՛ մեր կո­չումն ու թե՛ Իս­րա­յելա­ցոց նա­խա­պատ­րաստու­թյունը գտել է յուր ի­րա­կա­նա­ցումն ու կա­տա­րու­մը Քրիս­տո­սի մեջ. նա է ճշմա­րիտ մար­գա­րե, իս­կա­կան քա­հա­նա­յա­պետ և հավի­տե­նա­կան թա­գավոր: Ինչ­պես որ Հին Ուխ­տում մար­գա­րեն ե­րևան էր գա­լիս ճշմար­տու­թյունը վկա­յե­լու, քա­հա­նա­յա­պե­տը զո­հա­բե­րում էր ժո­ղովր­դի մեղ­քե­րի քավու­թյան հա­մար, և թա­գավո­րը դա­տում, պաշտ­պա­նում և պա­հում էր Աս­տու­ծո ժո­ղո­վուր­դը, այդ­պես և միջ­նոր­դու­թյան այդ ե­րեք մեծ պաշ­տոն­նե­րը լրա­նում և յուրյանց իս­կա­կան կա­տա­րումն են ստա­նում Քրիս­տո­սի` իբ­րև ճշմա­րիտ 0ծյալի մեջ: Նա իբ­րև ճշմար­տու­թյուն Նոր Ուխտ է հաս­տա­տում Աս­տու­ծո և ժո­ղովր­դի մեջ. իբ­րև հաշ­տու­թյան սքան­չե­լի զոհ` վերջ­նա­կա­նա­պես քավում է ժո­ղո­վուր­դը և հաշ­տեց­նում Աս­տու­ծո հետ և իբ­րև հավի­տե­նա­կան թա­գավոր հաս­տա­տում է յուր ան­պար­տե­լի և հաղթա­կան թա­գավո­րու­թյունը: Այդ է ար­տա­հայտում և նո­րա Քրիս­տոս ա­նու­նը, զի Քրիս­տոս նշա­նա­կում է 0ծյալ, և օծ­վում էին մար­գա­րեք, քա­հա­նա­յա­պետք ու թա­գավոր­նե­րը (Ղևտ., Դ 7, 11. Սաղմ., Բ 2):

Քրիս­տո­սի գոր­ծու­նեու­թյան խոր­հուրդն ամ­փոփ ար­տա­հայտ­վում է մի կարճ շա­րա­կա­նում (էջ 397):

«Ի­ջեր Տէր ո­ղոր­մու­թեամբ քով յաշ­խարհ.

Եւ զմե­ռեալ բնու­թիւնս` ի կեանս վե­րա­փո­խե­ցեր:

Ե­լեր Տէր առ Հայր Փա­ռօք ի յեր­կինս.

Եւ մխի­թա­րիչ ա­ռա­քե­լոցն ա­ռա­քե­ցեր Սուրբ զՀո­գիդ:

Բա­ցեր Տէր այ­սօր զգանձդ երկ­նա­յին,

Եւ բաշ­խե­ցեր ա­ռա­տա­պէս պար­գեւս աղ­քատ բնու­թեան»:

 

 

Արշակ Տեր Միքելյան

«Հայաստանյայց Սուրբ Եկեղեցու Քրիստոնեականը» գրքից

 

23.07.24
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․