Ս. Գիրքն ընդհանուր քրիստոնեական աշխարհայացքի լույսի ներքո ընթերցելու մասին

Հինկ­տա­կա­րան­յան և նորկ­տա­կա­րան­յան Ե­կե­ղե­ցու կյան­քի ա­ռան­ձին փաս­տե­րի ի­մա­ցությու­նը բա­վա­րար չէ կուռ աշ­խար­հա­յացք կազ­մե­լու հա­մար: Ա­ռանց իր ամ­բող­ջության մեջ քրիս­տո­նեա­կան աշ­խար­հա­յաց­քի հստակ ըմբռն­ման, սրբա­զան պատ­մության ա­մե­նան­շա­նա­կա­լից փաս­տերն իսկ կորց­նում են ի­րենց ա­նանց կեն­սա­կան նշա­նա­կությու­նը:

Ի­րա­պես, ե­թե չհաս­կա­նա­լով քրիս­տո­նեա­կան աշ­խար­հա­յաց­քը` ես չգի­տեմ մար­դու երկ­րա­յին կյան­քի ի­մաս­տը, աստ­վա­ծա­յին հայտ­նության ճշմա­րիտ նշա­նա­կությու­նը մարդ­կության հա­մար, չեմ հաս­կա­նում Աստ­ծու Որ­դու մար­դե­ղաց­ման փրկա­բա­նա­կան ի­մաս­տը, ի՞նչ ա­նանց կեն­սա­կան նշա­նա­կություն կու­նե­նա ինձ հա­մար հա­վա­տը ա­ռան­ձին փաս­տե­րի, օ­րի­նակ` ջրհե­ղե­ղի, Ե­գիպ­տո­սի հար­ված­նե­րի, Դա­վիթ թա­գա­վո­րի հան­ցա­գոր­ծության, կույս Մա­րիա­մից Փրկչի ծնուն­դի, մեր Տեր Հի­սուս Քրիս­տո­սի հրաշք­նե­րի, հա­րության ու եր­կինք համ­բարձ­վե­լու և այլ­նի նկատ­մամբ:

Միայն Աստ­ծու փրկա­գոր­ծության, մար­դու երկ­րա­վոր կյան­քի ի­մաս­տի և մարդ­կության հա­մար աստ­վա­ծա­յին հայտ­նության հստակ ըմբռ­նու­մը կա­րող են հաս­կա­նա­լի դարձ­նել այս բո­լոր փաս­տե­րի ճշմա­րիտ, ա­նանց նշա­նա­կությու­նը: Կա­րող են հնա­րա­վո­րություն ըն­ձե­ռել խո­հեմ վե­րա­բեր­մունք ու­նե­նա­լու իմ և այ­լոց մեջ բնակ­վող չա­րի և բա­րու հան­դեպ, գի­տակ­ցա­բար հա­մա­ձայ­նեց­նե­լու կյան­քը այս փաս­տե­րի նկատ­մամբ հա­վա­տի հետ:

Ընդ­հա­նուր քրիս­տո­նեա­կան աշ­խար­հա­յացքն ա­մենևին չհաս­կա­ցող կամ նրա մա­սին խիստ ո­րո­շա­կի պատ­կե­րա­ցում չու­նե­ցող մար­դու հա­մար նույ­նիսկ կո­թո­ղա­յին աստ­վա­ծա­բա­նա­կան-դա­վա­նա­բա­նա­կան գրա­կա­նության ըն­թեր­ցա­նությունն է անպ­տուղ և վտան­գա­վոր: Միշտ վտանգ կա, որ նա կեղծ ու չա­փա­զանց­ված պատ­կե­րա­ցում կկազ­մի այն հար­ցի մա­սին, ո­րը պա­տա­հա­կա­նո­րեն գի­տե: Նա հա­զիվ թե կա­րո­ղա­նա այդ հարցն ընդ­հա­նուր հայ­տա­րա­րի բե­րել մյուս բազ­մա­թիվ հար­ցադ­րում­նե­րի հետ, ո­րոնց դերն ու նշա­նա­կությու­նը բնավ չի հաս­կա­նում: Եվ որ­քան շատ կար­դա ա­ռան­ձին դա­տո­ղություն­ներ, այն­քան ա­վե­լի նրա միտ­քը կխճող­վի բա­ցար­ձա­կա­պես ի­րար չշաղ­կապ­ված աստ­վա­ծա­բա­նա­կան գի­տե­լիք­նե­րի բա­վիղ­նե­րում:

Այդ­պի­սի մե­կը, բախ­վե­լով գի­տա­կան ան­հե­թեթ հե­քիա­թիկ­նե­րից ա­մե­նաան­հե­թե­թի վրա հիմն­ված աշ­խար­հա­յաց­քի հետևոր­դի հետ, կամ ի­րեն սթափ գնա­հա­տե­լու ա­ռա­ջին իսկ պա­հին դյու­րությամբ կսա­սան­վի, ե­թե ա­րիություն չու­նե­նա խո­նար­հա­բար խոս­տո­վա­նե­լու իր ա­մո­թա­լի տգի­տությու­նը քրիս­տո­նեա­կան աշ­խար­հա­յաց­քի ըմբռն­ման հար­ցում` ան­կախ աստ­վա­ծա­բա­նա­կան ա­ռան­ձին հար­ցե­րի մա­սին իր գի­տե­լիք­նե­րից:

Հոգևոր կյան­քի մա­սին ճիշտ պատ­կե­րա­ցում կազ­մե­լու և Սուրբ Գիրքն ուղ­ղա­փա­ռո­րեն հաս­կա­նա­լու հա­մար անհ­րա­ժեշտ է կար­դալ ուղ­ղա­փառ Ե­կե­ղե­ցու սուրբ հայ­րե­րի եր­կա­սի­րություն­նե­րը, ո­րոնց աղբ­յուրն ու հիմ­քը Սուրբ Գիրքն է, ո­րը և նրանք մեկ­նում են: Քան­զի այդ գրա­վոր հոգևոր ժա­ռան­գության հե­ղի­նակ­նե­րը` սուրբ և աստ­վա­ծաշ­նորհ հայ­րե­րը, ներշնչ­վել են նույն Սուրբ Հո­գուց, Ով ներ­գոր­ծում էր մար­գա­րե­նե­րի և ա­ռաք­յալ­նե­րի վրա, ո­րոնց ձեռ­քով էլ մարդ­կությա­նը շնորհ­վեց աստ­վա­ծա­յին Հայտ­նությու­նը` Սուրբ Գիր­քը:

 

Գրիգոր Դարբինյան

«Ինչպես կարդալ Աստվածաշունչը» գրքից

 

08.06.23
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․