Սարդը ցանկացով մի ընկնող աստղ բռնել իր սարդոստայնում, որպեսզի գիշերը լույս տա ու հիմար մոծակներին ու մժեղներին իր ցանցը գցի: Հյուսեց, հյուսեց այդ ցանցն ու ողջ անտառը սարդոստայնով պատեց, բայց ընկնող աստղ այդպես էլ չբռնեց: Փոխարենն անթիվ-անհամար մոծակ ու մժեղ ընկավ ցանցի մեջ: Բայց նա նույնիսկ ուշադրություն չդարձրեց դրանց վրա, միայն աստղի մասին էր մտածում: Այդպես էլ սատկեց սովից ու հոգնածությունից: Իսկ միգուցե մեկ ա՞յլ բանից…
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի