Սաստիկ քամին

Մի ճամփորդ դիմեց վանահորն՝ ասելով.

- Ուզում եմ կյանքս ավելի լավը դարձնել, բայց չեմ կարողանում ինձ պաշտպանել մեղավոր մտքերից:

Վանահայրն ուշադրություն դարձրեց դրսում փչող սաստիկ քամուն և ճամփորդին ասաց.

- Այստեղ մի քիչ շոգ է: Երախտապարտ կլինեմ, եթե այդ քամուց մի կտոր վերցնես ու ներս բերես, որպեսզի սենյակը զովանա:

- Անհնար է,- ասաց ճամփորդը:

- Այդպես էլ անհնար է պաշտպանվել Աստծուն տհաճ մտքերից,- պատասխանեց վանականը,- բայց եթե գիտես, թե գայթակղությանն ինչպես «ո՛չ» ասել, ապա դրանք քեզ ոչ մի վնաս չեն հասցնի:

 

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի  

21.12.21
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․