25 Նոյեմբեր, Բշ
Մի երիտասարդ լեռնային գետն անցնելիս սայթաքում է և ընկնում է ջրի մեջ: Թրջված կանգնում է և գետի դիմացի ափին կանգնած ծերունուն ասում.
-Ուսուցի՛չ, դու ասացիր, որ այս գետը կարող եմ հեշտությամբ անցնել, բայց արդեն երրորդ անգամ է, ընկնում եմ ջուրը:
Ուսուցիչը պատասխանում է.
-Հպարտությունը միշտ խանգարում է ճիշտ գնահատել իրադրությունն ու իրականությունը: Այս սայթաքումները քեզ խոնարհություն են սովորեցնում, քանի դեռ գլուխդ չես խոնարհել և նկատել, թե ոտքերդ ինչպիսի քարերի վրա ես դնում, որպեսզի անցնես, անդադար կսայթաքես, մինչև համապատասխան կյանքի դասը սովորես…
Հովհաննես Մանուկյան