Մի հռետոր, որ բազմաթիվ հաջողակ ձեռքբերումներ էր ունեցել կյանքում, լսում է, թե Աստծո հրեշտակը ժամանելու է եդեմական հավերժության շքանշանը պարգևելու իրեն: Ըստ սովորության համաձայն իր կուրծքը զարդարում է բազմաթիվ փայլփլող շքանշաններով և ոգևորված սպասում: Երբ հրեշտակը ժամանում է, հռետորը զարմացած հարցնում է.
- Որտե՞ղ է Աստծո այն սպասված մեծագույն պարգևը, որն ինձ պիտի փոխանցես:
Հրեշտակը պատասխանում է.
- Չեմ եկել քեզ ինչ-որ բան տալու, այլ բոլոր շքանշաններդ վերցնելու և քեզ այս աշխարհից տանելու: Այլևս մի շտապիր շքանշաններդ կրծքիցդ հապճեպ պոկել և թաքցնել: Դրանք պիտի վաճառեիր և ընչազուրկներին օգնեիր, այլ ոչ թե մարդկանցից փառք ու գովասանք փնտրեիր:
Աստծու համար կարևորը անհատի հաջողություններն ու ձախողումները չեն, այլ թե դրանցից ինչ դասեր է քաղել, փորձ և հոգևոր պտուղներ ձեռք բերել իր անձի հավիտենական փրկության համար:
Հովհաննես Մանուկյան