25 Նոյեմբեր, Բշ
Մի երիտասարդ, փափուկ ու գեղեցիկ բազկաթոռին նստած, կարդում է Ավետարանի այն հատվածը, ուր Հիսուս Պետրոս առաքյալին ասում է. «Սիմոն, որդի Հովնանի, սիրո՞ւմ ես ինձ»:
Այնուհետև երիտասարդն ամբողջությամբ հենվում է բազկաթոռին ու ասում.
- Տե՛ր Հիսուս, դու գիտես, թե ինչքան եմ սիրում քեզ, նույնիսկ կյանքս կտամ քեզ համար, սակայն ինչո՞ւ է ամեն ինչ այսքան անարդար ինձ համար: Իմ շրջապատում մարդիկ գոհ ու լավ ապրում են, իսկ ես, ինչ դարձել եմ քրիստոնյա և հավատացել ու սիրել քեզ, ոչինչ այնքան էլ հաջող չի ընթանում: Դրամը չի բավարարում, իմ կամեցած հանդերձանքները չեմ կարողանում գնել, ծրագրերս չի իրականանում: Ամենուր, ուր տալիս եմ քո անունը, ասում են, ուր է քո Տեր Աստվածը, եթե կա, ինչու հույսերդ չեն արդարացնում: Ուզում եմ, որ լավ լինի՝ ինձ համար, բոլորի համար: Եթե ինձ սիրեիր, ապա իմ խնդրանքներն իրականություն կդարձնեիր, իսկ ես էլ իմ ամբողջ կյանքը քեզ կնվիրեի:
Երիտասարդը զգում է, որ հարմարավետ բազկաթոռին նստած ննջում է և ինչ-որ մեկն իր գլուխն է շոյում ու ասում.
- Որդյա՛կս, արթնացի՛ր, դու ինձ չես սիրում, այլ ինձ հետ առևտուր ես անում...
Հովհաննես Մանուկյան