23 Նոյեմբեր, Շբ
Մի պաշտոնյա հայտնվում է հանդերձյալ աշխարհում: Տեսնում է մարդկանց հոգիները մոտենում են հրեշտակներին, որոնք կշեռքի վրա ինչ-որ բան են կշռում: Պաշտոնյան ուրախանում է, որովհետև հիշում է իր մեծամեծ գործերն ու շինությունները երկրի վրա և պարծենալով մոտենում: Հրեշտակներից մեկն ասում է.
- Բերե՞լ ես այն, ինչ ունես:
Պաշտոնյան ասում է.
- Խոսքն ինչի՞ մասին է: Հիմա կպատմեմ, թե որքա՜ն գործեր եմ կատարել իմ կյանքում:
Հրեշտակն ասում է.
- Տո՛ւր այն, ինչ հիմա քո ձեռքում կհայտնվի:
Եվ մարդու ձեռքում մի փոքր սիրտ է հայտնվում: Հրեշտակը վերցնում է, կշռում և պատասխանում.
- Աստված կշռում է մարդկանց սրտերը, այլ ոչ թե գործերը: Վերցրու քո փոքր սիրտը և գնա՛, խորհի՛ր, թե ինչպես դրանով պիտի կարողանաս դրախտի դարպասներից ներս անցնել...
Հովհաննես Մանուկյան