Փողոցում, տան առջև, ճյուղերը լայնորեն տարածած, մի մեծ սոսի էր աճում: Հաճախ էին անցորդները գովում նրան.
- Ի՜նչ գեղեցիկ ու փարթամ սոսի է: Ի՜նչ մեծ ստվեր է տալիս ու պաշտպանում արևի տապից:
Սակայն ուրիշ կարծիքներ էլ էին հնչում.
- Որքա՜ն տերև է թափվում աշնանն ու որքա՜ն ճյուղ՝ ձմռանը: Եվ այդ ամենը հավաքել, մաքրել է պետք:
Իսկ սոսին դրանից ոչ մեծանում էր, ոչ՝ փոքրանում, մնում էր նույնը:
«Ամեն բարի շնորհ և ամեն կատարյալ պարգև վերևից է՝ իջած լույսի Հորից, որի մէջ չկա փոփոխում կամ էլ փոփոխման ստվեր» (Հակ. 1:17):
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի