26 Դեկտեմբեր, Եշ
Հայր Անտոնը պատմում էր, որ երբ պատանի էր, իրենց մենաստանում համարյա բոլոր վանականները տարեց մարդիկ էին: Նրանք պատանուն ուղարկում էին վանքում աշխատողներից մեկին օգնելու ձուկ որսալ, քանի որ մենաստանն ապրում էր ձկնորսության հաշվին: Մի անգամ այդ մարդու դուստրն եկավ ու հորն ասաց, որ շտապ տուն գնա՝ անհետաձգելի գործի պատճառով, իսկ ինքը մնաց՝ միաբանի հետ աշխատելու: Այդ խեղճը կրքով բռնվեց և ինքն էլ լիովին չգիտակցելով, թե ինչ է անում, նետվեց պատանու վրա՝ անմաքուր մտադրությամբ: Անտոնը մի պահ շփոթվեց, որովհետև ամեն ինչ շատ հանկարծակի եղավ: Հետո խաչակնքվեց ու ասաց. «Տե՛ր Հիսուս Քրիստոս, ավելի լավ է խեղդվեմ, քան մեղք գործեմ»,- և ափից նետվեց գետը: Սակայն Բարեգութ Աստված, տեսնելով առաքինի պատանու մեծագույն նախանձախնդրությունը, որը, անմեղությունը պահպանելու համար, կրկնեց սուրբ Մարտինիանոսի սխրանքը, պահեց նրան ջրի մակերեսին՝ թույլ չտալով անգամ թրջվել: «Չնայած գլխիվայր ջուրը նետվեցի,- պատմում էր նա,- չնկատեցի անգամ, թե ինչպես հայտնվեցի ջրի վրա կանգնած այնպես, որ հագուստս չոր մնաց»:
Այդ պահին նա խորը լռություն և աննկարագրելի խանդաղատանք զգաց հոգում, որոնք ամբողջությամբ դուրս մղեցին բոլոր մեղավոր մտքերն ու մարմնական ցանկությունները, որ սկզբում առաջացել էին աղջկա անպարկեշտ պահվածքից: Վերջինս էլ, Անտոնին ջրի վրա կանգնած տեսնելով և այդ մեծ հրաշքից ցնցվելով, լաց եղավ՝ զղջալով իր մեղքի համար:
Հայր Պաիսիոս Աթոսացի
Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը