Ծնվել է 1956թ. հուլիս 16-ին, Արմավիրի մարզի Ոսկեհատ գյուղում:
1963-1971թթ. սովորել և ավարտել է տեղի միջնակարգ դպրոցի ութերորդ դասարանը:
1971-1975թթ. սովորել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հոգևոր ճեմարանում:
1975-1977թթ. ծառայել է խորհրդային բանակում:
1977-1979թթ. շարունակել է ուսումն ու ավարտել Էջմիածնի Հոգևոր ճեմարանը:
1978թ-ի մայիսի 27-ին ձեռամբ Տեր Հուսիկ արք. Սանթուրյանի ձեռնադրվել է սարկավագ:
1982-1985թթ. սովորել է մերձմոսկովյան Զագորսկ քաղաքի Հոգևոր ակադեմիայում:
1991թ-ի ապրիլի 7-ին ձեռամբ Տեր Գարեգին արք. Ներսիսյանի (Ամենայն Հայոց Կաթողիկոս) ձեռնադրվել է ամուսնացյալ քահանա:
1991-2000թթ. ծառայել է Երևանի Ս. Սարգիս առաջնորդանիստ եկեղեցում, որպես խորհրդակատար քահանա:
1990-2000թթ. հոգևոր երաժշտություն է դասավանդել Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցում:
1998 թ-ի հունվարի 9-ին Գարեգին Ա Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությամբ ստացել է լանջախաչ կրելու իրավունք:
2000թ. առ այսօր հոգևոր երաժշտություն է դասավանդում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան Հոգևոր ճեմարանում:
2000-2001թթ. ծառայել է Նոր Նորքի Ս. Սարգիս եկեղեցում, որպես խորհրդակատար քահանա:
2001-2013թթ. ծառայել է Երևանի Ս. Սարգիս առաջնորդանիստ եկեղեցում, որպես խորհրդակատար քահանա:
2005 թ-ի փետրվարի 1-ին Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությամբ ստացել է ծաղկյա փիլոն կրելու իրավունք:
2011 թ-ի մարտի 1-ին Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությամբ ստացել է ավագ քահանայության պատիվ:
2013-2015թթ. ծառայել է Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում՝ որպես խորհրդակատար քահանա:
2015թ. հունիսի 1-ից ծառայության է անցել Սբ. Երրորդություն եկեղեցի՝ որպես խորհրդակատար քահանա:
Ամուսնացած է, ունի 3 զավակ: