23 Նոյեմբեր, Շբ
Մի անգամ փոքրիկ բիզնեսների տեր երկու գործարար պիտի մեկնեին մեկ ուրիշ քաղաք՝ պայմանագրեր ստորագրելու, որոնք նրանց թույլ կտային ավելացնել իրենց շահույթները: Օդանավակայանի ճանապարհին նրանք ավտովթարի ենթարկվեցին և ուշացան ինքնաթիռից, պայմանագրերը չկնքվեցին: Ինքնաթիռը, որով պիտի թռչեին, ավիավթարի ենթարկվեց, և բոլոր ուղևորները զոհվեցին: Գործարարները, որոշ ժամանակ հիվանդանոցում անցկացնելուց հետո, ապաքինվեցին և անցան իրենց առօրյա գործերին: Մինչ կյանքի վերջ նրանց այդպես էլ չհաջողվեց ընդլայնել իրենց բիզնեսներն ու ավելացնել շահույթները, սակայն նրանցից մեկը երջանիկ էր, իսկ մյուսը՝ ոչ: Իսկ ինչո՞ւ, չէ որ նրանց կյանքն արտաքնապես չէր փոխվել: Բանն այն է, որ նրանց կյանքը միայն արտաքնապես էր նույնը մնացել: Մի գործարարը մնացած ողջ կյանքը բողոքեց ճակատագրից, որը խորտակել էր իր մեծ պլանները, իսկ մյուսը մինչև կյանքի վերջը շնորհակալություն էր հայտնում Աստծուն, որ պահպանել էր իր կյանքը:
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի