Մի անգամ վանքում մի քանի ծեր վանական միասին կերակուր էին ուտում: Նրանց թվում էր նաև աբբա Իոհան Կոլովը: Մի երեց, մեծ սրբության տեր մի այր, ոտքի ելավ, որպեսզի ամենքին մի գավաթ ջուր մատուցի: Սակայն նրա հանդեպ ունեցած հարգանքից՝ ոչ ոք չհամաձայնվեց վերցնել նրա ձեռքից՝ Իոհան Կոլովից բացի:
Ծերերը զարմացան ու ասացին նրան.
- Դու, որ բոլորից ամենակրտսերն ես, ինչպե՞ս համարձակվեցիր երեցի ծառայությունն ընդունել:
Նա պատասխանեց.
- Երբ ես եմ ելնում գավաթները մատուցելու, ապա մեծ պարգև ստացածի պես ուրախանում եմ, երբ բոլորն ընդունում են դրանք (Մտթ. 10:42): Հենց այդ պատճառով էլ այժմ այդ գավաթն ընդունեցի, ցանկանալով, որ մերձավորս էլ պարգև ստանա: Որպեսզի չվշտանա, որ ոչ ոք չի վերցնում իր ձեռքից:
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի