Խոտի դեզը լուցկու հետ ընկերացավ:
- Նա հարմար չէ քեզ,- ասում էին բոլորը,- հեռո՛ւ մնա նրանից, այլապես մի դժբախտություն կպատահի:
Բայց նա չէր ցանկանում ոչ ոքի լսել: Ամբողջ օրը հիացած իր ընկերուհուն էր նայում: Եվ նույնիսկ գիշերով էլ ցանկացավ տեսնել նրան: Լուցկին չկարողացավ մերժել ու չըխկացրեց քարին… Մարդիկ առավոտյան եկան, նայում են, իսկ դեզի փոխարեն մի սև շրջան է մնացել ընդամենը: Դե իսկ լուցկուց էլ՝ բացարձակ ոչինչ:
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի