Ընկերները

Մի երիտասարդ շատ էր հպարտանում իր բազմաթիվ ընկերներով: Երբ նա հանդիպեց իր սիրուն և որոշեց ամուսնանալ, հարսանիքի պատրաստությամբ նրա հայրը զբաղվեց: Ամեն ինչից զատ, նա նաև հրավիրատոմսերն ուղարկեց: Հարսանիքի օրը փեսայի ընկերներից և ոչ ոք չեկավ: Երիտասարդը բարկացավ և հարցրեց հորը.

- Ինչո՞ւ չես հրավիրել ընկերներիս:

- Հրավիրել եմ,- պատասխանեց հայրը,- ուղղակի հրավիրատոմսի փոխարեն ծրարում օգնության խնդրանք եմ դրել…

 

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի

09.05.23
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․