25 Նոյեմբեր, Բշ
Երրորդ դարում ապրած, ազգությամբ ասորի եդեսացի քրիստոնյաներ են Գուրիասը, Սամունասը և Աբիբասը: Գուրիասը և Սամունասը քահանաներ էին, ովքեր ստիպվեցին Դիոկղետիանոս կայսեր կողմից հավատքը ուրանալ, բայց նրանք չուրացան քրիստոնեական հավատքը և դաժանաբար չարչարվեցին ու գլխատվեցին: Իսկ Աբիբասը Եդեսիայի Եկեղեցու սարկավագն էր: Լիկիանոս կայսրը հրամայեց նրան բանտարկել, բայց երբ նրան չգտան, բանտարկեցին Աբիբասի ազգականներին: Այդ ժամանակ Աբիբասն ինքը հանձնվեց, մերժեց իր մտերիմների կողմից առաջարկվող փախուստի հնարավորությունը: Չարչարանքների ենթարկելուց հետո նրան այրեցին:
Այս երեք նահատակները` Գուրիասը, Սամունասը և Աբիբասը, համարվում են ընտանեկան անհաշտությունների պարագային ամուսնացյալ կանանց հովանավորներ և պաշտպաններ։ Այսպիսի խնդիրներ ունեցող կանայք կարող են իրենց աղոթքներում դիմել այս սրբերին` խնդրելով նրանց բարեխոսությունն ու օգնականությունը։
Վկայաբանությունն այստեղ՝ http://www.surbzoravor.am/post/view/surb-guriasi-ev-samonasi-vkayabanutyuny
Տեր Ադամ քհն․ Մակարյան
«Քրիստոնեության իսկությունը» գրքից