Մի մարդ ծերի մոտ եկավ ու ասաց.
- Հա՛յր, ծնողներս մշտապես նվնվում են ու փնթփնթում, չեն թողնում հանգիստ ապրենք: Երևի խելքները թռցրել են ծերությունից: Այլևս չեմ կարողանում տանել: Չուղարկե՞մ ծերանոց:
- Հասկանում եմ, դժվար է քեզ համար,- գլուխն օրորեց ծերը,- բայց մտածիր, հավանաբար դու էլ էիր օր ու գիշեր թնկթնկում, երբ օրորոցում էիր, և խելքով էլ չէիր փայլում: Իսկ հայրդ ու մայրդ քեզ իրենց գիրկն էին առնում, քնքշությամբ ու սիրով շոյում: Նրանք ավելի շուտ իրենց կյանքից կհրաժարվեին, քան քեզնից: Իսկ դու այժմ ինչպե՞ս ես ուզում վարձահատույց լինել նրանց:
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի