Զգուշություն չարի հարձակումներից

Եվ այս բո­լո­րի վրա ա­ռե՛ք ­հա­վա­տի վա­հա­նը, ո­րով պի­տի կա­րո­ղա­նաք հանգց­նել չա­րի բո­լոր մխա­ցող նե­տե­րը: Եվ ա­ռե՛ք փր­կության սա­ղա­վարտն ու Հո­գու սու ­սե­րը, որ է Աստ­ծու խոս­քը (Ե­փես. Զ 10)։

Երբ ցան­կա­նում ես ըն­թեր­ցել, զգո՛ւյշ­ ե­ղիր, որ թշնա­մին չխան­գա­րի քեզ` վհա­տության մեջ գցե­լով կամ մտաց­րություն ա­ռա­ջաց­նե­լով կամ էլ ա­սե­լով. «Նախ այս կամ այն գործն ա­րա, ո­րով­հետև չնչին բան է, իսկ հե­տո հան­գիստ խղճով կկար­դաս...»: Մի՛ հա­վա­տա նրան, այլ նման­վի՛ր ­ծա­րավ եղ­ջե­րո­ւին, որ փա­փա­գում է գալ ջրի ա­կունք­նե­րի մոտ, այ­սինքն` դար­ձի՛ր ­դե­պի աստ­վա­ծա­յին Գրքե­րը, ուր և կհա­գեց­նես կրքե­րից տո­չոր­վող ծա­րավդ (ս. Եփ­րեմ Ա­սո­րի):

Ա­մո՛ւր ­փա­կիր դու­ռը և սկսի՛ր­ ըն­թեր­ցել Սուրբ Գիր­քը: Բայց ան­գի­տա­բար մի՛ կար­դա, որ զուր չչար­չար­վես` նման­վե­լով սան­դի փայ­տի, ո­րով ցո­րեն են ծե­ծում, ին­չը թեև բյուր ան­գամ մտնում ու ել­նում է սան­դի մեջ, բայց ցո­րե­նի ոչ մի հա­տիկ նրան չի կպչում. թա­փուր մտնում ու թա­փուր դուրս է գա­լիս:

Բնավ հոգ մի՛ տար Գիր­քը վարժ կար­դա­լու մա­սին, որ շուտ վեր­ջաց­նես գործդ: Եղ­բա՛յր, ա­ռանց տա­րա­կու­սե­լու ի­մա­ցի՛ր, որ սա դ­ևից է. նա չի կա­մե­նում հո­գուդ լու­սա­վո­րու­մը սուրբգ­րա­յին բա­րի ի­մաստ­նե­րով, որ ի­մաստ­նա­նա­լով` ճա­նա­չես իր չա­րությու­նը և գի­տությամբ ու ա­ռա­քի­նությամբ դյու­րությամբ հա­լա­ծես ի­րեն քեզ­նից: Ո­րով­հետև ինչ­պես առ­յուծն է սար­սա­փե­լի բո­լոր կեն­դա­նի­նե­րի հա­մար, այդ­պես էլ Աստ­վա­ծաշն­չի գի­տությամբ զար­դար­ված ա­ռա­քի­նի հո­գին` դ­ևե­րի հա­մար:

Իսկ նա, ով ան­սում է դ­ևին, ա­ճա­պա­րան­քով կար­դա­լով` ջա­նում է բո­վան­դակ Գիր­քը վեր­ջաց­նել, նման է կարկ­տա­բեր և հե­ղե­ղա­բեր անձրևի, ո­րից օ­գուտ չկա հո­ղին, բա­ցի մեծ վնաս­նե­րից: Նույն­պես և ա­րագ ըն­թեր­ցելն է ա­նօ­գուտ և վնա­սա­կար հո­գու հա­մար: Այլ դու մեղմ անձրևի նման հան­դար­տո­րե՛ն ­կար­դա` ու­շադ­րություն դարձ­նե­լով յու­րա­քանչ­յուր բա­ռի, քննի՛ր ն­րա մեջ պար­փակ­ված ի­մաս­տը, քան­զի սա է հա­ճե­լի Աստ­ծուն և օգ­տա­կար` հո­գուդ: Շատ օ­րեր քիչ խոս­քե­րի վրա աշ­խա­տելն է օգ­տա­վետ, քան բա­զում է­ջեր մի օ­րում ըն­թեր­ցե­լը, որն ա­պարդ­յուն աշ­խա­տանք է:

Եվս մի բան. սնա­փա­ռության դ­ևը հափշ­տա­կում է վարժ ըն­թեր­ցող­նե­րի միտ­քը. ըն­թեր­ցո­ղը, ան­փորձ լի­նե­լով, չի գի­տակ­ցում, որ իր մեջ ա­ռա­ջա­ցած ու­րա­խությու­նը դևից է, ո­րը մղում է նրան մարդ­կանց առջև պար­ծե­նալ, թե այս Գիրքն այս­քան օ­րում է կար­դա­ցել-վեր­ջաց­րել: Պար­ծե­նա­լու դրդած նույն դ­ևը միա­ժա­մա­նակ ա­ռա­ջաց­նում է լսող­նե­րի զար­ման­քը և փու­թով գո­վես­տի մղում նրանց, որ ըն­թեր­ցողն ա­ռա­վել ու­րա­խա­նա իր ան­միտ գոր­ծով և, սո­վո­րություն ձեռք բե­րե­լով, ա­մեն օր այդ­պես ըն­թեր­ցի ու գո­վա­սան­քի ար­ժա­նա­նա: Նաև ա՛յս­ ի­մա­ցիր, որ դ­ևը այդ­պես կար­դա­ցո­ղին եր­կա­կի վնաս է պատ­ճա­ռում. քա­նի որ հո­գին զրկվում է ի­մաստ­նե­րի ճա­շա­կու­մից և վարձ­քից, ո­րը պի­տի ստա­նար Աստ­ծուց իր աշ­խա­տան­քի հա­մար, քան­զի խո­սեց այդ մա­սին և գո­վես­տի ար­ժա­նա­ցավ: Բայց դու, եղ­բա՛յր, ըն­թեր­ցի՛ր, ինչ­պես հարկ է և օգ­տա­կար (Գրի­գոր վար­դա­պետ):

Հո­գիդ միշտ և հա­նա­պազ վար­ժի՛ր­ ըստ կա­րել­վույն խորհր­դա­ծել սրբա­զան գրքե­րի շուրջ, իսկ խորհր­դա­ծությու­նից հե­տո ջեր­մե­ռան­դո­րեն լա­ցի՛ր­ ու ա­ղո­թի՛ր: Եվ ե­թե հա­րատևես այդ­պի­սի մտայ­նության մեջ, որ ա­սես ան­դադ­րում պաշ­տա­մունք կա­տա­րե­լիս լի­նես, ա­պա դ­ևե­րը սրտումդ տեղ չեն գտնի քեզ չար խոր­հուրդ­ներ ներշն­չե­լու հա­մար (ս. Ամ­մոն):

Աստվածային գիտությունը պետք է մշտա­պես լսել և ուսանել, մտապահել ու խոկալ, որ­պեսզի դիվական խորհուրդներ չմտնեն մեր մեջ: Ինչպես ջրով լի ամանն այլ բան չի ընդունում իր մեջ, այնպես էլ բարի խոկում ունեցող միտքը չի ընդունում սատանայի չար խորհուրդը (ս. Գր. Տաթևացի):

 

Գրիգոր Դարբինյան

«Ինչպես կարդալ Աստվածաշունչը» գրքից

 

02.03.23
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․