6 Հոկտեմբեր, Կիր
Պատասխան – Այդպես չէ, քանզի եթե գոյացությունը վերացվի, անհրաժեշտ է, որ ձևերը մնան: Այդ առիթով աստվածաբանները շատ պատճառներն են վկայակոչում, որոնցից գլխավորը զետեղում ենք այստեղ: Այս խորհուրդը հավատքի խորհուրդ է, իսկ հավատք ասվածը աներևույթ է: Օրինակ՝ ասենք ցերեկ ժամանակ մեկը քեզ ասում է, թե արեգակը ծագել է, և դու տեսնելով՝ համաձայնվում ես: Սա հավատք չէ, այլ՝ գիտություն: Իսկ եթե մեկն ասի, թե արեգակը Կառավարողն ընդհանրապես իշխում է բոլոր արարծների վրա, և սրա հետ համաձայնվենք չտեսնելով, այդ արդեն հավատք է, որովհետև վերոհիշյալն աչքով չենք տեսնում:
Արդ՝ եթե Քրիստոսի մարմինը հայտնապես և հատուկ կերպով երևար սեղանի վրա, այդ ժամանակ հավատք չէր կոչվի, այլ՝ հայտնապես պայծառատեսություն: Ուրեմն պետք է, որ Քրիստոսի մարմինը հացի ձևի ներքո պահվի, որպեսզի հավատք համարվի: Նաև այս խորհուրդը հավատքի խորհուրդ է կոչվում ոչ նրա համար, որ հավատքը մեր զգայություններից վեր է, այլ վեր է անգամ մեր մտքերից: Ուստի պետք է այս խորհրդի մեջ այնպիսի բան լինի, որ վեր է մտքից ու զգայություններից: Եվ Քրիստոսի մարմնի՝ հացի փոքր քանակությամբ արտահայտվելը մտքից վեր է, որովհետև եթե հացի ձևի ներքո նկատվում է զգայությունը, ապա հացի գոյացությունը չի մնում: Սա էլ իր հերթին վեր է զգայությունից: Հետևաբար պատշաճ է, որ հացի ձևն առանց ենթակայի լինի:
Այս խորհուրդը հոգևոր կերակուր է անվանվում. էլ ի՞նչ հոգևոր, եթե ձևը մարմնավոր գոյացություն ունենար: