Հարց 11 – Արդյոք հնարավո՞ր է, որ դժոխքի դատապարտված հոգիների համար Աստծո հավիտենական վճիռը փոխվի:

Պատասխան – Մարդ, որ այս անցավոր կյանքից հեռանում է, մնում է որպես հավիտենական դատապարտության տիպար: Այնուհետև ո՛չ այն հավիտենական վճիռն է փոխվում, ո՛չ էլ նույն դատապարտված հոգին է ազատվում, քանզի ազատություն չի լինի, մինչև մարդու անձնիշխան կամքի հնարավորությունը չլինի: Օգոստինոսը վկայում է ասելով. <<Ով ստեղծեց քեզ առանց քեզ, չի արդարացնի քեզ առանց քեզ>>:

Եվ որովհետև մարդու կամքը, մեռնելուց հետո, անփոփոխ է չարից դեպի բարին և բարուց դեպի չարը, նմանապես արդյունքը ևս չի փոխվում. ո՛չ դատապարտվածն է ազատվում և ո՛չ փրկվածը դատապարտվում: Ահա Սուրբ Գիրքը ևս վճռում է ասելով. <<Երբ ծառն ընկնում է դեպի հարավ կամ դեպի հյուսիս, ուր ընկնի, այնտեղ էլ կմնա>> (Ժող. 11:3): Նաև Աբրահամի՝ մեծատունին տված պատասխանը, որ ասաց. <<Չեն կարող այդտեղից մեզ մոտ անցնել>> (Ղուկ. 16:26):

Տոնացույց 2025

ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․