12 Հոկտեմբեր, Շբ
Պատասխան – Սուրբ Հակոբի այս ցանկությունը պարզապես ավելորդ էր, քանզի աստվածային անբավ զորությունը ցույց տվողը Սուրբ Եկեղեցին է, որի օրինակն էր այդ տապանը: Ի՞նչ անհրաժեշտություն կար թողնել իսկականը և գնալ` օրինակը փնտրելու, որ ընդամենը կենդանիների և անասունների մի ժողովարան էր: Եվ այս ցանկության ավելորդությունն այն ժամանակ հայտնի դարձավ, երբ որքան լեռան գագաթին էր մոտենում, թմրություն էր իջնում վրան, իսկ սթափվելիս իրեն գտնում էր լեռան ստորոտում: Բայց, այնուամենայնիվ, Աստված բոլորովին չմերժեց նրա այս ցանկությունը, այլ հրեշտակի ձեռքով տապանից մի կտոր պարգևեց նրան: