12 Հոկտեմբեր, Շբ
Պատասխան – Հակոբ Աստվածաբանը, Սուրբ առաքյալների կանոնից վերցնելով, այսպես է գրում. «Հռոմը և ամբողջ Իտալիան, Իսպանիան, Բրիտանիան, Ֆրանսիան, Սիրիան, Կիլիկիան, Գաղատիան մինչև Պոնտոս Պետրոս առաքյալի վիճակն էր:
Երուսաղեմը և ամբողջ Պաղեստինը` սամարացիների ու փղշտացիների հետ, Արաբիան, Փյունիկեն և Կեսարիայի բնակիչները ձեռնադրություն ընդունեցին Հակոբոս Տյառնեղբորից:
Ալեքսանդրիան, Թեբայիդը, Եգիպտոսը մինչև Հնդկաց Եթովպիայի սահմանները ձեռնադրություն ստացան Մարկոս Ավետարանչից:
Արևելյան հնդիկները` մինչև վերջին ծովը, ձեռնադրվեցին Թովմաս առաքյալից:
Եփեսոսը, Թեսաղոնիկեն, ամբողջ Փոքր Ասիան, Կորնթոսը և Աքայիան ձեռնադրություն ստացան Հովհաննես Ավետարանչից:
Նիկիան, Նիկոմիդիան, Բութանիան ու գուտիացիները ձեռնադրվեցին Անդրեաս առաքյալի կողմից:
Բյուզնդիան և թրակացիների աշխարհը` մինչև մեծ գետը, որ բաժանում է բարբարոսների աշխարհից` Ղուկաս Ավետարանչի կողմից:
Ուրհան, Մծբինը, Միջագետքը և Հայաստանը` հյուսիսց մինչև հարավ` Թադեոս առաքյալի կողմից:
Պարսիկներն ու պարթևները, Ասորեստանն ու Բաբելոնի շրջակայքը` մինչև Գթաց սահմանները` կերպասագործ Ադդեից»: